AM
17 April 2002 - 17:58 AMT

ԲԵԹՂԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՐՈՀԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՏՈՒԺԵԼ

Իսրայելի զորքերի կողմից ձեռնարկած` Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցու գրոհի արդյունքում, վնասվել են եկեղեցու հին ապակենախշերը: Դրանից բացի հրդեհ է սկսվել համալիրի տարածքում: Արաբական աղբյուրները հաղորդում են գրոհի ձախողման մասին: Եկեղեցում գտնվող պաղեստինցիները եւ քրիստոնյա քահանաները չեն տուժել: Հիշեցնենք, որ Սուրբ Ծննդյան համալիրում են գտնվում հայկական վանքի քահանաները: Այն բանից հետո, երբ հիվանդանոց էր տեղափոխվել իսրայելցի նշանառուի կողմից վիիրավորված վանական Արմեն Սինանյանը, զորքերով շրջապատված Բեթղեհեմի եկեղեցում մնացել էին վեց հայ եկեղեցականներ: Սուրբ հայրերը ոչ մի շփում չունեն եկեղեցու տարածքում ապաստան գտած պաղեստինցիների հետ: Եկեղեցու գնդակոծման արդյունքում քանդվել է հին հայկական խճանկարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: