Միլանում մեկնարկած աշխարհի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչներից երեքն արդեն հաջողությամբ անց են կացրել իրենց նախնական մարտերը: Դերենիկ Գիժլարյանը (51կգք/կ) 11:9 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ազատ Ուսինալիեւին, Էդուարդ Համբարձումյանը (64լգ) 15:2 հաշվով ջախջախել է Կոստա-Ռիկայի ներկայացուցիչ Արայ Ֆրեյզերին, իսկ Գառնիկ Հարությունյանը (54կգ) հաղթել է Սվազիլենդի ներկայացուցիչ Շիբու Սիմանգուին 18:13 հաշվով:
Այսպիսով 1/16-ում Գիժլարյանի մրցակիցը կլինի ՌԴ ներկայացուցիչ Միշա Ալոյանը, Հարությունյանը կհանդիպի սիրիացի Վեսամ Սալամանի, իսկ Համբարձումյանը ուժերը կչափի թուրք բռնցքամարտիկ Օնուլ Սիփալի հետ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 9 բռնցքամարտիկներ` հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի ղեկավարությամբ: Բացի նշված հինգ մարզիկներից, ռինգ դուրս կգան նաեւ Սամվել Մաթեւոսյանը (69կգ ք/կ), 2008թ. Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ցոլակ Անանիկյանը (91կգ ք/կ), Ազատ Հովհաննիսյանը եւ 2008թ. Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 կգ ք/կ):