AM
17 April 2002 - 17:50 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎԻԿՏՈՐ ՉԵՐՆՈՄԻՐԴԻՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Ռուսաստանի նախկին վարչապետ, այժմ Ուկրաինայում ՌԴ դեսպան Վիկտոր Չերնոմիրդինը պարգեւատրվել է երկրի բարձրագույն պարգեւով` Մխիթար Գոշի շքանշանով 1988 թվականի երկրաշարժից քանդված Սպիտակ քաղաքի վերականգնման գործում ներդրած ավանդի համար: Այսօր Ուկրաինայում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը Չերնոմիրդինին է հանձնել բարձր պետական պարգեւը: 1988 թվականին Չերնոմիրդինը զբաղեցնում էր ԽՍՍՀ գազի արդյունաբերության նախարարի պաշտոնը եւ ակտիվորեն մասնակցում էր երկրաշարժի հետեւանքների վերացմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: