AM
16 April 2002 - 18:17 AMT

ԵՐԵՒԱՆԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանի Ռուսաստանյան Դաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակման մասին հրամանը: Այդ պաշտոնում նա կփոխարինի Սուրեն Սահակյանին, որը ներկայացրել է պաշտոնական Երեւանը Մոսկվայում վերջին երկու տարիների ընթացքում: Արմեն Սմբատյանը 48 տարեկան է: 1996-1998 թվականներին նա մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնն է զբաղեցրել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: