ԱՄՆ կոնգրեսի անդամ Նիդիյա Վելասկեսը, որը Նյու-Յորքն է ներկայացնում, դարձել է այսպես կոչված «հայկական խմբի» 114-րդ անդամը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը, նա բացահայտորեն հանդես է գալիս կոնգրեսի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Վելասկեսը վերջերս իր ստորագրությունն է դրել նախագահ Ջորջ Բուշին ուղղված դիմումի տակ, որտեղ ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվում: Նա քվեարկել է Ազատության աջկցման ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման դեմ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: