Արգենտինահայ թենիսիստ, աշխարհի նախկին երրորդ ռակետ Դավիթ Նալբանդյանը մեկնաբանել է Խուան Մարտինա Դել Պոտրոյի հաջողությունը, որը սեպտեմբերի 14-ին US Open-2009-ի եզրափակչում հինգ սեթում հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
«Խուան Մարտինը ֆանտաստիկ աշխատանք է տարել: Այն, թե նա ինչպես էր խաղում, ինչպես էր գործում առանցքային պահերին, ուղղակի անհավանական է: Նա դարձավ արգենտինացի թենիսիստների նոր սերնդի առաջին ներկայացուցիչը, ով հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Շնորհավորում եմ նրան այս հաղթանակի առթիվ: Չնայած Դել Պոտրոյի լարվածությանն առաջին պարտիայում, նա գերազանց խաղաց: Նման հաղթանակները կարող են լրջորեն փոխել նրա կյանքը»,-ասել է Նալբանդյանը: «Դել Պոտրոյի հաղթանակն արգենտինական թենիսի տրիումֆն է, հուսով եմ, որ նա հետագայում եւս կշարունակի ուրախացնել մեր երկրպագուներին»,-մեջբերում է Նալբանդյանի խոսքերը ATR պաշտոնական կայքէջը: