AM
8 April 2002 - 18:47 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Պաշտոնական Թել Ավիվը պատրաստ է ճանաչել հայոց ցեղասպանությունը` ի պատասխան իսրայելական զինվորականների հասցեին արված պաշտոնական Անկարայի կտրուկ հայտարարության: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄՆ-երը, Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը «իրականացնում է պաղեստինցիների ցեղասպանությունը», հանգեցրել է երկու դաշնակիցների` Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունների սրմանը: Իր հերթին, Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը, Էջեւիթի այդ հայտարարության կապակցությամբ, հայտնել է իր խորին հիասթափությունը: Բացի այդ, ԱՄՆ հրեական լոբբին, որն աջակցում է Թուրքիային կոնգրեսում, մտադիր է բողոք ներկայացնել Թուրքիային: Դիտորդների կարծիքով, Թուրքիայի կողմից Իսրայելի հասցեին արված կտրուկ հայտարարությունները կարող են հանգեցնել ոչ միայն Թել Ավիվի կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, նրանք կարող են զրկվել նաեւ Վաշինգտոնում հրեական լոբբիի աջակցությունից, որը կբերի ԱՄՆ կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: