Վանաձորում ավարտվել է Հայաստանի հանդբոլի տղամարդկանց եւ կանանց առաջնության զոնալ մրցաշարը:
Կանանց մրցաշարին մասնակցում է ընդամենը 2 թիմ` «Արցախն» ու «Վանաձորը»: Ուստի, առաջնության երկու ուղեգրի փոխարեն խաղարկվել է միայն մեկը: Հաղթեցին Արցախի հանդբոլիստուհիները:
Տղամարդկանց մոտ չորս թիմ էր մրցում` «Շենգավիթը», «Արցախը», «Գեղարքունիքը» եւ «Վանաձորը»: Հենց այսպիսին է թիմերի դասավորությունը մրցաշարային աղյուսակում` զոնալ մրցաշարից հետո: Բարձրագույն դիվիզիոնի ուղեգրեր ստացան շենգավիթցիները:
Հավելենք, որ բարձրագույն լիգայում զոնալ մրցաշարի հաղթողներին կմիանան եւս երեքական թիմեր: Տղամարդկանց մոտ` «ՖԻՄԱ», «ԵՊՀ», «Վանաձոր», կանանց մոտ` «ՖԻՄԱ», «Շենգավիթ», «Գյումրի»: