AM
1 April 2002 - 19:00 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԱՄՆ 31 ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Վինսկոնսինը դարձավ թվով 31-րդ ամերիկյան նահանգը, որի օրենսդիր մարմինը ճանաչեց հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը: Նրա խոսքերով` հայկական լոբբին շարունակում է աշխատանքը մյուս նահանգների օրենսդիրների, ինչպես նաեւ ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների անդամների հետ: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԱՄՆ նախագահին ուղղված դիմումի տակ ստորագրել են արդեն 126 կոնգրեսականներ: Նրանք պահանջում են, որպեսզի ապրիլի 24-ին ժողովրդին ուղղված ավանդական դիմումում Ջորջ Բուշն օգտագործի «ցեղասպանություն» բառը: Կոնգրեսականները հիշեցնում են նախագահին, որ հայոց ցեղասպանության ճանաչումը նրա նախընտրական 15:57:5715:58:45խոստումներից մեկն էր:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: