AM
30 March 2002 - 15:34 AMT

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ԴԻՄԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ` ԿԱՆԽԵԼ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԸ ԿՐԱՍՆԱԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Համառուսաստանյան «Ռուսաստանի հայեր միության» հասարակական կազմակերպության ղեկավարությունը նամակով դիմել է երկրի նախագահին եւ խորհրդարանին խնդրանքով` կանխել Կուբանում տեղական իշխանությունների կողմից պատրաստվող էթնիկ մաքրումները: (Նշենք, որ հայ էթնիկ փոքրամասնությունը ամենամեծն է Կրասնադարի մարզում: Այստեղ բնակվող հայերի զգալի մասը` դա վերջին ալիքի միգրանտներն են): Փաստաթղթում դժգոհություն է հայտնվում այն մեթոդների կապակցությամբ, որոնք պատրաստվում են կիրառել մարզում տեղական օրենսդիրների ժողովում օրերս ընդունած «միգրացիոն վերահսկման ուժեղացման» վերաբերյալ օրենքի իրագործման համար: Հիշեցնենք, որ ընդունած որոշումը ենթադրում է բոլոր այն միգրանտների արտաքսումը, որոնց ներկայությունը մարզում կհամարվի անօրինական: Գործադիր մարմիններին հանձնարարված է ստեղծել արտաքսման կետեր եւ պահակային ստորաբաժանումներ: Դիսկրիմինացիոն օրենքից կարող են տուժել մարզում բնակվող ավելի քան մեկուկես միլիոն հայեր, չնայած Ռուսաստանի Դաշնության սահմաններում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների իրավական կարգավիճակի դաշնային օրենքի առկայությանը: «Կրասնադարի մարզային իշխանությունների մտադրությունը` հայերի նկատմամբ իրագործել դիսկրիմինացիոն եւ նույնիսկ ազգայնական քաղաքականություն, խախտում է եւ պաշտոնական, եւ բարոյական օրենքները»,- ասվում է «Ռուսաստանի հայեր միության» դիմումում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: