Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Դեյսը հույս է հայտնել, որ շվեյցարական խորհրդարանի կողմից հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը բացասաբար չի անդրադառնա Թուրքիայի եւ Շվեյցարիայի երկկողմ հարաբերությունների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով թուրքական «TDN» թերթը, Ժվեյցարիայի խորհրդարանի ղեկավարը գտնում է, որ հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հավանականությունն աճում է ամեն օր: Ներկայումս, պատգամավոր Ջոզեֆ Զիսիադիսի նախաձեռնությանը միացել են 113 շվեյցարացի օրենսդիրներ: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Շվեյցարիայի խորհրդարանում կքննարկվի այս տարվա ամռանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: