AM
6 October 2009 - 13:43 AMT

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է բերել «Միկային» Եվրոպայի շախմատի գավաթի ակումբային խաղարկությունում

Բոլոր հանդիպումներից արդյունավետությամբ աչքի ընկավ միայն Սարգսյան-Կարուանա պարտիան, րոտեղ Սարգսյանը հաղթանակի հասավ: Մյուս բոլոր պարտիաները ոչ ոքի են ավարտվել:

Այսպիսով, 2 տուրերից հետո «Միկան» 4 միավոր է հավաքել եւ արդեն կիսում է 1-14-րդ տեղերը մրցաշարի այլ մասնակիցների հետ:

3-րդ տուրում Հայաստանի չեմպիոնն իր ուժերը կչափի Կիեւի «ՊՎԿ»-ի հետ, որի կազմում են Ալեքսանդր Օնիշչուկը, Եվգենի Միրոշնիչենկոն, Ալեքսանդր Արեշչենկոն, Ալեքսանդր Բելյավսկին, Վլադիմիր Բակլանն ու Սպարտակ Վիսոչինը:

2-րդ տուրի արդյունքները`

Լեւոն Արոնյան-Բորիս Գելֆանդ-0,5:0,5
Վլադիմիր Հակոբյան-Սերգեյ Կարյակին-0,5:0,5
Գաբրիել Սարգսյան-Ֆաբիանո Կարուան-1:0
Արման Փաշիկյան-Եվգենի Նաեր-0,5:0,5
Զավեն Անդրեասյան-Իան Նեպոմնյաշչի-0,5:0,5
Տիգրան Պետրոսյան-Բորիս Գրաչով-0,5:0,5: