Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ներկայացնող ԵԽԽՎ-ի զեկուցող Բերնարդ Շրայներն առաջարկել է չճանաչել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդած տեղեկատվության, տվյալ առաջարկությունն արվել է «հաշվի առնելով ընտրություններում տեղ գտած խախտումների ծավալն ու լրջությունը»: 53 կետից եւ 6 հավելվածից բաղկացած եվրոպական դիտորդների հաշվետվության նախագծում նշվում է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի անունը, որը որպես բողոքի նշան հանել էր իր թեկնածությունը հենց ընտրությունների օրը: ԵԽԽՎ զեկուցողը դիմել է վեհաժողովի բյորոյին առաջարկով` քննարկել ետընտրական գործընթացին հետեւելու նպատակով Երեւան դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը: