Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն դիմել է Եվրամիության ղեկավարությանը` օգնություն խնդրելով Երեւան-Թբիլիսի-Պոտի-Բաթումի եւ Բաքու-Թբիլիսի-Պոտի-Բաթումի մայրուղիների շինարարության համար: Ինչպես տեղեկացնում է «ԲիԷս-Պրեսս» գործակալությունը, նա կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին նմանատիպ խնդրանքով դիմել Եվրամիություն, քանզի շատ ավելի լավ կլինի, եթե այդ նախագիծը տարածաշրջանային բնույթ կրի: Էդուարդ Շեւարդնաձեի խոսքերով` ԵՄ ղեկավարությունը որոշում է ընդունել նախագծային աշխատանքներն սկսելու մասին, եւ դա նշանակում է առաջարկությունը հավանության է արժանացել: Աշխատանքնեը գնահատվում են մոտ միլիարդ եվրո:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: