AM
22 March 2002 - 17:36 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Այսօր Մոսկվայում իր աշխատանքն է սկսել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 2-րդ համագումարը: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով` Մոսկվա է մեկնել Հայաստանի խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը: Համագումարի աշխատանքներին կմասնակցեն 160 պատվիրակներ, որոնք ներկայցնում են Միության բաժանմունքները Ռուսաստանի ավելի քան 60 շրջաններում: Համագումարում կքննարկվեն Ռուսաստանի պետական եւ առեւտրային կառույցների հետ համագործակցության հեռանկարները: ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանի խոսքերով, Միությունը օգտագործում է բոլոր հնարավորությունները ռուս-հայկական տնտեսական կապերի ամրապնդման եւ Ռուսաստանից Հայաստան ներդրումների հոսքի ավելացման համար: Դա, Աբրահամյանի կարծիքով, կօգնի նվազեցնել արտագաղթը Հայաստանից: Արա Աբրահամյանը ընդգծել է, որ Միությունը, որը ներկայցնում է երկու միլիոն ռուսաստանցի հայերի շահերը, պատրաստ է միանալ Ռուսաստանի պետական եւ առեւտրային կառույցներին` գլոբալ սոցիալ-տնտեսական հիմնահարցերի լուծման համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: