AM
22 March 2002 - 17:10 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ՄԱՀ-ի գործադիր տնօրեն Ջ. դը Բիֆորթ Վայնհոլդսը մտահոգություն է արտահայտել Թուրքիայի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման կապակցությամբ: Այդ մասին նա հայտարարել է մեքսիկական Մոնթերեյ քաղաքում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել են Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից, Վայնհոլդսը նշել է, որ մտադիր է քննարկել այդ «անհանգստացնող փաստը» ՄԱՀ-ի ղեկավարության հետ եւ կանի անհրաժեշտ ամեն ինչ այդ հիմնահարցի լուծման նպատակով Հայաստանին աջակցելու համար` հույս ունենալով, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում կբարելավվի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: