AM
21 March 2002 - 18:00 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱԿ-ԻՆ ՍՏԵՂԾԵԼ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ` ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը առաջարկել է ՄԱԿ-ին, զարգացող երկրների հիմնահարցերը լուծելու նպատակով, ստեղծել Կոորդինացիոն կոմիտե: Այդ առաջարկը արվել է նախարարի կողմից, Մոնթերեյում ընթացող, ՄԱԿ-ի «Զարգացման ֆինանսավորում» կոնֆերանսի ժամանակ: Այդ կապակցությամբ Կարեն Ճշմարիտյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել մի հիմնախնդրի վրա, որը անհանգստացնում է շատ զարգացող երկրների: Խոսքը գնում է տարբեր պետությունների եւ դոնոր-կազմակերպությունների պահանջները օգնություն ստացող երկրների ազգային ծրագրերի հետ համաձայնեցնելու մասին: Հայ նախարարի խոսքերով, բարեգործական օգնություն ստացող երկրները, հաճախ հայտնվում են ծանր իրավիճակում` այդ երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակներին դոնորների կողմից տրվող տարբեր գնահատականների պատճառով, ինչը տարբեր չափանիշերի եւ մոտեցումների արդյունք է: Հաճախ ստացվում է այնպես, որ այդպիսի պետություններին ներկայացվում են պահանջներ, որոնք հաճախ բացառում են միմյանց:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: