AM
21 March 2002 - 14:07 AMT

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ

Գերմանացի ձեռնարկատերերը հետաքրքրվում են Հայաստանի տնտեսությամբ եւ պատրաստ են ներդրումներ անել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայցուցիչ Պետեր Հարտիգը Երեւանում կայցած Հայ-գերմանական գործընկերային հանդիպման ընթացքում: Սակայն, նրա խոսքերով, դրա համար երկուստեք անհրաժեշտ է ներկայացնել պետական երաշխիքներ: Հարտիգը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված է նման համագործակցության մեջ եւ պատրաստ է աջակցություն ցույց տալ: «Մենք կարող ենք գերմանացի ձեռնարկատիրոջը տրամադրել պետական երաշխիքներ, եւ այդպիսով աջակցել Գերմանիայից Հայաստան եկող ներդրումների աճին»,- ասել է նա: Հարտիգը նաեւ ընդգծել է, որ Երեւան կատարած այցի շրջանակներում, նա մի շարք կարեւոր հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել այդ հարցերը: «Մեր այցի հիմնական նպատակն է` կապեր ստեղծել հայ եւ գերմանացի ձեռնարկատերերի միջեւ, որոնք հետագայում կարող են ընդլայնվել»,- ընդգծել է Պ. Հարտիգը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: