Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոտ 120 պատգամավորներ արդեն սատարել են հայկական կողմի նախաձեռնությունը` ԵՎԽՎ-ում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի քննարկման վերաբերյալ: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է ԵՎԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, հայկական կողմի նախաձեռնությունը սատարած խորհրդարանականները ներկայացնում են Եվրոպայի ավելի քան 30 երկիր: Նրա խոսքերով` ստորագրություններ հավաքելու արշավը կշարունակվի նաեւ ԵՎԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում: «Մենք մտադիր ենք լուրջ բացատրական աշխատանք տանել ԵՎԽՎ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որպեսզի մեր եվրոպական գործընկերները գիտակցված որոշում կայացնեն, այլ ոչ թե մեխանիկորեն մասնակցեն քվեարկությանը»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: