Վրաստանի Ախալքալաքի շրջանի հայ բնակչությունը հանդես է գալիս այդ տարածաշրջանում տեղակայված ռուսաստանյան 62-րդ ռազմակայանի դուրս բերման դեմ: Այդ մասին, ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարվել է հայ բնակչության ներկայացուցիչների հետ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հանդիպման ընթացքում: Հայ համայնքի ներկայացուցիչները նշել են, որ ռուսաստանյան զինծառայողների ներկայությունն այդտեղ երաշխավորում է կայունություն` Թուրքիայի հետ սահմանակից Վրաստանի այս տարածաշրջանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: