Ամերիկյան «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը մտադիր է Հայաստանում հիմնել համատեղ ձեռնարկություն: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնի է դարձել լավ տեղեկացված աղբյուրներից: Հաղորդագրության համաձայն, ներկայումս ընկերությունը բանակցություններ է վարում շահագրգռված հայկական կազմակերպությունների հետ: «Ֆիլիպ Մորիսին» չեն վախեցնում բարձր տրանսպորտային ծախսերը եւ կոշտ մրցակցությունը, որոնք անխուսափելի են հայկական շուկա ծխախոտ առաքելու դեպքում: Հիմնելով ՀՁ` ընկերությունը մտադիր է խուսափել այդ հիմնախնդիրներից: Բանակցությունների արդյունքների մասին հայտնի կդառնա մոտ ժամանակներս:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: