Կասպից ծովի հարցերով Իրանի հատուկ ներկայացուցիչ Մեհդի Սաֆարին ընդգծել է Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական գազի փոխադրման կարեւորությունը: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին Իրանի դիվանագետը ասել է Աշգաբադում Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի հետ հանդիպմից հետո: Հանդիպումը նվիրված էր Իրանի նախագահ Մոխամմադ Խաթամիի` Թուրքմենստան կատարելիք այցի նախապատրաստման հարցերին, որի ընթացքում, ինչպես սպասվում է, կքննարկվի Հայաստան տանող գազատարի կառուցման հնարավորությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: