AM
13 March 2002 - 18:55 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Ռուսաստանյան կողմը պատրաստ է ստանձնելու Հայկական ատոմային էլեկտրակայանի կառավարումը եւ նրա անվտանգ գործունեության ապահովումը: Այդ մասին այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Հարավային Կովկասի երկրների բաժնի վարիչ Նիկոլայ Պլատոշկինը` ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում, Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի չորրորդ նիստում: «Արկա» գործակալության հաղորդագրության համաձայն, ռուս դիվանագետը նշել է, որ այսօր կան բոլոր նախադրյալները կայանի անվտանգ շահագործման համար: «Հայկական ԱԷԿ-ի փակումը կնշանակի Հայաստանի տնտեսական կյանքի դադարեցում»,- գտնում է Ն. Պլատոշկինը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: