AM
12 March 2002 - 19:45 AMT

ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՊԱՐԱԳԱՆԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՅԱՏԵՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱՄՆ կառավարությունը Հայկական Կարմիր Խաչի կազմակերպությանն է տրամադրել 49,8 հազար միլիոն դոլար գումարի պարագաներ` արտակարգ իրավիճակներում գոյատեւելու համար: ԱՄՆ Ռազմական ուժերի Եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է տաք հագուստ, կոշիկ, դաշտային վառարաններ եւ այլ պարագաներ` արտակարգ իրավիճակների համար: Ինչպես այսօր` սարքավորումների եւ հատուկ համազգեստների փոխանցման արարողության ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուէյը, «Աղետը կարող է պատահել ցանկացած պահին եւ դրան պատրաստ լինելը մեծ նշանակություն ունի մարդկանց կյանքի փրկության համար»: Նա ընդգծել է, որ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու բնագավառում համագործակցությունը թույլ կտա ավելի լավ հաղթահարել դրանց հետեւանքները: Միեւնույն ժամանակ, դեսպանը ցանկացել է, որպեսզի «տրամադրված պարագաները օգտագործվեն միայն մարզական նպատակներով»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: