AM
12 March 2002 - 14:03 AMT

ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՋԱՎԱԽՔ ԿԱՐՈՂ Է ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԵՑՆԵԼ, ԳՏՆՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

Թուրք-մեսխեթների հնարավոր վերադարձը Սամցխե-Ջավախք կարող է լարվածություն առաջացնել Վրաստանի այդ տարածաշրջանում: Այդ մասին, ըստ «Մեդիամաքս» գործակալության տեղեկությունների, հայտարարել է ազգային փոքրամասնությունների գծով ԵԱՀԿ հանձնակատար, դեսպան Ռոլֆ Էկեուսը : Նա ընդգծել է, որ Ջավախքի հայ բնակչությունը գտնվում է քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական մեկուսացման մեջ: «Շրջանի բնակչության համար միակ տեղեկատվական աղբյուրները Ախալքալաքում ռուսաստանյան ռազմակայանը եւ հայկական թերթերն են»,- ընդգծել է Ռոլֆ Էկեուսը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: