«Ես կիսում եմ ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնակատարի մտահոգությունը` Վրաստանի հայաբնակ Ջավախքի շրջանում «հնարավոր խնդիրների» ծագման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Ստեֆան Մինիկեսը` հանդես գալով այդ կազմակերպության Մշտական Խորհրդի նիստում, որտեղ քննարկվում էր ԵԱՀԿ պատասխանատվության գոտում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին զեկույցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: