AM
7 March 2002 - 17:26 AMT

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը դադարեցնում է իր գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի նախկին գործադիր տնօրեն Ռոս Վարդյանը: ԱՀՀ-ի երեւանյան գրասենյակից ստացված տեղեկությունների համաձայն, դրան նպաստել է հանձնաժողովի թուրք ներկայացուցիչների ոչ կառուցողական դիրքորոշումը եւ Թուրքիայի ղեկավարության անգործությունը: Ռոս Վարդյանը ընդգծել է, որ ԱՀՀ-ն հասկանում եւ ընդունում է հանձնաժողովի հայ ներկայացուցիչների որոշումը` այսուհետեւ դրա աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը ընդհատել էր իր գործունեությունը անցյալ տարվա դեկտեմբերին այն բանից հետո, երբ թուրքական կողմը միակողմանի դիմել էր Տարանցիկ արդարադատության միջազգային կենտրոն` խնդրելով չքննարկել Օսմանյան Թուրքիայի 1915 թվականի իրադարձությունները ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիային համապատասխանելու վերաբերյալ հարցը: Այնինչ մինչ այդ երկու կողմերը դիմել էին կենտրոն համատեղ հայտարարությամբ` խնդրելով ուսումնասիրել այդ հարցը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: