Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել 2002 թվականի հունվարին արդյունաբերական արտադրության աճի տեմպերով: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը` վկայակոչելով ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն, Հայաստանը, որտեղ աճը կազմել է 7,1 տոկոս, զիջում է միայն Ղազախստանին, որի ցուցանիշը 13,2 տոկոս է: Արտադրության աճ է նշվել նաեւ Մոլդովայում (6,1 տոկոս), Վրաստանում (5 տոկոս), Ռուսաստանում (2,2 տոկոս) եւ այլն: Արդյունաբերական արտադրության իջեցում նկատվում է, մասնավորապես, Ադրբեջանում (2 տոկոս):
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: