Հայ եւ թուրք սպաների միջեւ շփումների մակարդակը Հայաստանում անցկացվող «Cooperative Best Effort-2003» զորավարժություններին բավականին բարձր է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է այսօր Հայաստանի պաշտպանության փոխնախարարի օգնական, զորավարժությունների համահրամանատար Մուրադ Իսախանյանը: Նրա խոսքերով` թուրք ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են նախապատրաստական խորհրդաժողովներին: «Ազգությունը ոչ մի առնչություն չունի զորավարժություններին», – նշել է հայ զինվորականը: