Մոսկվայում կազմակերպվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ոչ ֆորմալ խումբ, որի հիմնական նպատակը կդառնա համակողմանի աջակցություն ցուցաբերելը հայկական պետության գործող ղեկավարին 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչպես հայտնի է դարձել Կասպիական լրատվական գործակալությանը վստահելի աղբյուրից, Քոչարյանի աջակցման խմբում կընդգրկվեն «Ռուսաատանի հայության երիտասարդ եւ գործունյա ներկայացուցիչները, որոնք հեղինակություն ունեն Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական շրջանակներում: Դրանք, հիմնականում, գիտության, գործարարության եւ մեդիայի ոլորտներում զբաղված պրոֆեսիոնալներ են»,- հաղոդել է աղբյուրը: Նրա խոսքերով, Քոչարյանի աջակցման խումբը կդառնա Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվայում բնակվող հայերի միավորում, որոնք հայկական պետականության հետագա ամրապնդման եւ Հայաստանի տնտեսական վերածնման իրական հույսեր են կապում հանրապետության գործող նախագահի հետ: Խմբի անդամները մտադիր են ակտիվ աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ անձամբ նրա նախագահին հայ-ռուսական համագործակցության արդյունավետ զարգացման, հանրապետություն ռուսաստանյան ներդրումների ներգրավման, Ռուսաստանում Հայաստանի դրական կերպար ձեւավորման, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի ամրապնդման հարցերում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: