AM
26 February 2002 - 18:49 AMT

ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ

Վերջերս Սպիտակ տանը ԱՄՆ կառավարության նախաձեռնությամբ կայացած հանդիպումները հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անհանգստություն են առաջացրել թուրք հասարակությունում: Այս կապակցությամբ թուրքական «Հուրիեթ» թերթը, մասնավորապես, կասկածներ է արտահայտում, որ այդ հանդիպումները կայացել են ամերիկյան կառավարության նախաձեռնությամբ: Անհնար է հասկանալ այդ հանդիպումների նպատակը, գրում է թերթը, երբ Կիպրոս այցելած «հայ նախարարները խոսում են Թուրքիայի մասին, որպես ընդհանուր թշնամու վերաբերյալ»: Հոդվածի հեղինակը գանգատվում է, որ, իբրեւ, բոլորովին վերջերս Անկարան հայերի համար պարզեցրել է Թուրքիա մուտք գործելու թույլտվության ստանալու կարգը, այն դեպքում, երբ «Երեւանից այդ կապակցությամբ ոչ մի արձագանք չկա եւ նույնիսկ հնչում են թշնամական կոչեր»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: