Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որի համաձայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի եւ ականատեսների վկայությունները պետք է ընդգրկվեն միջին դպրոցի ուսուցիչների վերապատրաստման կուրսի մեջ: Ներկայացված օրինագիծը կլրացնի Կալիֆորնիայում արդեն գործող օրենքը, որը սահմանում է 7-12 դասարաններում դասավանդվող «մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» առարկայի ուսումնական ծրագրի մեջ ընդգրկվող թեմաները: Նախորդ օրը Սակրամենտո քաղաքում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում հիմնավորվել է առաջարկված նախագծի ընդունումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: