Եւս չորս ամերիկյան օրենսդիրներ ընդգրկվեցին կոնգրեսի, այսպես կոչված, «հայկական խմբում», որն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ հայկական լոբբիի հետ: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայկական Վեհաժողովը, խումբը համալրել են Ջեյմս Բարսիան, Վերնոն Էյլերսը, Ջորջ Միլլերը եւ Ֆրեդ Ափթոնը: Այսպիսով, խմբի անդամների ընդհանուր թիվը կազմում է 111: Վերջին անգամ այսպես բազմաքանակ այն եղել է 90-ականների սկզբին: Հայկական խումբը, որը գլխավորում են կոնգրեսականներ Ջո Քնոլլենբերգը եւ Ֆրանկ Փալլոնեն, ներկայումս կենտրոնացրել է իր ուշադրությունը հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտության, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ շրջափակումն իրականացնող Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների կիրառման վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: