AM
13 February 2002 - 18:58 AMT

ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 12 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԴՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Լիբանանյան «TMF» ֆիրման` նորաստեղծ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության սեփականատերը արդեն 12 միլիոն դոլար է ներդրել ԼեռնայինՂարաբաղի հեռահաղորդակցության զարգացման համար: «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանի խոսքերով, ընկերությունը պատրաստվում է արդիականացնել ԼՂՀ-ի հեռահաղորդակցությունների ոլորտը եւ բջջային ու փեյջինգային կապ ապահովել: Ինչպես հաղորդում է «Արկա»գործակալությունը, «Ղարաբաղ-Տելեկոմը» մտադիր չէ բարձրացնել սովորական հեռախոսային կապից օգտվելու սակագները: Ռալֆ Իրիկյանը հատուկ նշել է, որ «Լեռնային Ղարաբաղում րոպեավճարի կիրառում ներքին հեռախոսազանգերի համար չի նախատեսվում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: