Այսօր Երեւանում կայացած Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության գործադիր կոմիտեի նիստում երեք երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները քննարկել են Իրանի տարածքում հայկական ջերմային էլեկտրակայանի կառուցման հեռանկարները: Այդ նախագծի իրականացումը թույլ կտա տնտեսել զգալի չափով միջոցներ, քանի որ էլեկտրական հոսանքի առաքումը բարձրավոլտ լարերով ավելի էժան է, քան էներգակիրների փոխադրումը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Արաքս գետի վրա նոր հիդրոէլեկտրակայանի համատեղ շինարարության մասին հարցը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: