AM
13 February 2002 - 18:57 AMT

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Սույն տարվա ամռանը կկայանա հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այդ մասին այսօր հայտարարել է արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Թբիլիսիից վերադառնալուն պես, որտեղ գտնվում էր երկօրյա պաշտոնական այցով: Նրա խոսքերով, առաջիկա նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել առեւտրային հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տրանսպորտին վերաբերող հարցեր, եւ, մասնավորապես, երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հնարավորությունը: Կքննարկվեն նաեւ Վրաստանի տարածքով բեռների տեղափոխման ոլորտում կուտակված հիմնախնդիրների լուծմանը ուղղված միջոցառումներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: