Փետրվարի վերջին Եվրախորհրդարանի գլխավոր վեհաժողովի նիստում կքննարկվի շվեդացի խորհրդարանական Պեռ Գարտանի կողմից ներկայացված զեկույցը, որում խոսքը գնում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Եվրախորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի կողմից հավանություն ստացած զեկույցի հիմնական թեման Եվրամիություն-Հարավային Կովկաս հարաբերություններն են: Զեկույցում Թուրքիան բնութագրվում է «որպես սպառնալիք Հայաստանի համար»: Փաստաթղթում պահանջվում է Հայաստանի շրջափակման վերացումը եւ հայերի ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման վերանայումը: Գարտոնի զեկույցում «Անկարայից, որը հավակնում է դառնալ Եվրամիության անդամ, պահանջվում է փոխել քաղաքականությունը Հայաստանի եւ հայոց ցեղասպանության հանդեպ», տեղեկացնում է «Միլիեթ» թերթը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: