Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ Վրաստանի ֆինանսների նախարար Զուրաբ Նողայդելին այսօր ստորագրել են համաձայնագիր` Հայաստանին Վրաստանի պարտքի, որը կազմում է 19.6 միլիոն դոլար, վերանայման մասին: Նախորդ տարվա սեպտեմբերին կողմերը պայմանավորվել էին պարտքի մարման ժամկետների մասին, սակայն տոկոսային դրույքաչափի մասին հարցը մնացել էր չլուծված: Մինչեւ 2002 թվականը վրացական կողմը պետք է կատարեր ընթացիկ մուծումներ տարեկան 4 տոկոս դրույքաչափով: Ենթադրվում է, որ նոր համաձայնագիրը նախատեսում է դրույքաչափի իջեցում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: