AM
8 February 2002 - 18:46 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԻՑ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ԱՋԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիդզեն Վրաստանի նախագահի անունից Պատվո Շքանշան է հանձնել այդ ինքնավար հանրապետության հայկական համայնքի ղեկավար Արմեն Գեւորգյանին: Նա պարգեւատրվել է Պատվո Շքանշանով «կառավարման մարմիններում պրոֆեսիոնալ աշխատանքի եւ վրաց եւ հայ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում անձնական ներդրումի համար»: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արմեն Գեւորգյանի նախաձեռնությամբ եւ Աջարիայի իշխանությունների աջակցությամբ Բաթումում վերանորոգվել է 1893 թ-ին կառուցված Փրկիչի հայկական եկեղեցին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: