Այսօր գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքի Սուրբ Կատարինե եկեղեցում բացվել է ցուցահանդես, որտեղ կներկայացվեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հաստատող պատմական լուսանկարներ: Ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով, որը կտեւի մինչեւ մարտի մեկը, Գերմանիա է մեկնել Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը: Միջոցառումը բացեց թուրք մտավորականների «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամ Դենշ Գյունդուզը` այդպիսով հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմնիֆո» գործակալությունը, միջոցառման կազմակաերպիչներն են` Հայ ավետարանչական եկեղեցին եւ Գերմանիայի թուրք մտավորականների «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը: Ցուցահանդեսի գլխավոր նպատակն է գերմանական կառավարության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության փաստի վրա, ինչպես նաեւ երիտասարդ սերնդին ներկայացնել մարդկության դեմ կատարված ամնենաահավոր հանցագործությունը` ցեղասպանությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: