AM
8 February 2002 - 19:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՆ

Ռուսաստանը Իրանի եւ Հնդկաստանի հետ կապող տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի իրականացմանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի ,Ադրբեջանի եւ Ղազախստանի կառավարությունները: Այդ մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանկ հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Գոլյամրեզ Շաֆեին: Նրա խոսքերով, այդպիսի միջանցքի ստեղծումը կակտիվացնի տարածաշրջանի պետությունների տնտեսական համագործակծությունը: Մեկնաբանելով վարկածն այն մասին, որ միջանցքի ստեղծումից հետո հաջորդ քայլը կլինի Մոսկվայի, Պեկինի եւ Դելիի միջեւ քաղաքական դաշինքի ձեւավորումը, դիվանագետը հայտարարել է, որ այդպիսի նախագիծ կյանքի կոչելու համար «անհրաժեշտ է մեծ ուղի անցնել»: Ընդ որում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նա ընդգծել է, որ նման դաշինքը կխթաներ այդ տարածաշրջանի զարգացումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: