Ռուսատանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Նյու Յորքում կայացած, համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ: ԻՏԱՐ-ՏԱՍՍԻ տվյալներով, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկրաները: Արա Աբրահամյանը կոչ է արել բանակցությունների ընթացքում ելնել այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղը, դե-յուրե, երբեք չի կազմել անկախ Ադրբեջանի մաս:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: