AM
29 January 2002 - 18:24 AMT

ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՔ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Փետրվարի վերջին Երեւան կժամանի Իրաքի առեւտրի նախարարը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնել է խորհրդարանական հայ-իրաքյան բարեկամության խմբի անդամ Ղուկաս Ուլիխանյանը: Նշենք, որ խմբի անդամները վերջերս այցով եղել են Բաղդադում: Ուլիխանյանի խոսքերով` Իրաքի նախարարի այցի ընթացքում կստորագրվի համաձայնագիր` հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի ստեղծմնան նպատակն է հայկական արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքի Իրաք առաքման քվոտաների չափի որոշումը: Մամուլի ասուլիսում ներկա գտնվող Հայաստանում Իրաքի դեսպանատան աշխատակից Հակոբ Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանի եւ Իրաքի միջեւ ապրանքաշրջանառությունը կկազմի 200-300 միլիոն դոլար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: