AM
29 January 2002 - 18:25 AMT

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՍԽԵԹՑԻ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՈՄՊԱԿՏ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

Վրաստանի կառավարությունը չի կարող անմիջապես լուծել մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը, քանզի երկրում արդեն կան 370 հազար փախստականներ Աբխազիայից, Հարավային Օսեթիայից եւ Չեչնիայից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ մեսխեթցիներն աստիճանաբար կարող են վերադառնալ եւ բնակվել Վրաստանի ցանկացած վայրում, «սակայն կոմպակտ բնակության մասին խոսք լինել չի կարող», ընդգծել է նա, քանզի «Այնտեղ, որտեղ նրանք նախկինում բնակվել են, այժմ ապրում են «ուրիշ մարդիկ»: Միեւնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ Վրաստանի իշխանությունները «ըստ փուլերի» պետք է լուծեն մեսխեթցիների վերադարձի խնդիրը, եւ այդ գործընթացը կտեւի 10-14 տարի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: