AM
28 January 2002 - 18:19 AMT

Ի ԲՈՂՈՔԻ ՓԱՐԻԶԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ` ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

Պաշտոնական Փարիզի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման դեմ որպես բողոքի նշան` Թուրքիան վերջնականորեն հրաժարվել է ռազմական տեղնիկայի ձեռքբերման վերաբերյալ Ֆրանսիայի հետ կնքած պայմանագրից: Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին Անկարան դադարեցրել էր պայմանագրի կատարման գործընթացը, համաձայն որի` ֆրանսիական «Թեյլս» ընկերությունը պետք է ապահովեր Թուրքիայի ՌՕՈՒ-ին պատկանող տասնութ F-16 ինքնաթիռների ծովագնացության համակարգի մոդեռնացումը: Այդ պայմանագրի գումարը կազմում էր 200 միլիոն դոլար: Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարությունը իրազեկ է պահել գործընկերներին այն մասին, որ լրիվ հրաժարվում է պայմանագրից: Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սաբահաթդին Չախմախօղլուն Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ալեն Ռիչարդի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ հայերի ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ օրենքը միշտ բացասական ազդեցություն կունենա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: