AM
24 January 2002 - 19:27 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Երեւանում իր աշխատանքն է ավարտել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի չորրորդ նիստը: Նիստի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում, խմբի համանախագահներ, ԱՄՆ-ի Պետդեպարտամնետի Եվրազիայի երկրների հետ համագործակցության համակարգող, դեսպան Վիլյամ Թեյլորը եւ ՀՀ ֆինանասների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը գոհունակություն են հայտնել երկօրյա աշխատանքի արդյունքների վերաբերյալ: Դեսպան Թեյլորը հայտարարել է, որ ամերիկյան կողմը ընդունելէ հայկական կառավարության բոլոր առաջարկությունները: Մշակված է էկոնոմիկայի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ծրագիր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամերիկացիների կողմից հայկական կառավարությանը հակակոռուպցիոն ծրագիր մշակելու, էներգետիկ անվտանգությունը ապահովելու, Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը անդամակցելու հարցերում օգնություն ցույց տալու վերաբերյալ: Կողմերը քննարկել են ԱՄՆ արտահանվող հայկական արտադրության ծխախոտների քվոտաների բարձրացման, ինչպես նաեւ երկակի հարկումից խուսաձելու մասին հարցերը: Քննարկվել են նաեւ հայկական բանկերում կասկածելի հաշիվների հայտնաբերման եւ սառեցման հարցում ջանքերը համակարգելու հնարավորությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: