AM
23 January 2002 - 18:06 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ` ՉԵՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻՆ

Ներկայումս Ռուսաստանի Դաշնային սահմանապահ ծառայությունում անցկացվող բարափոխումները` չեն անդրադառնա Հայաստանում տեղակայված Ռուսաստանի սահմանապահ զորքերի օպերատիվ խմբին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԴՍԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին: Նրա խոսքերով, կա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը` մինչեւ 2006 թիվը սահմանապահ զորքերում կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ, հաստատված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, սակայն այն չի նախատեսում Հայաստանում տեղակայված ԴՍԾ օպերատիվ խմբի կազմի կրճատում կամ ավելացում, կամ որեւէ լուրջ փոփոխություն: Հետագա զարգացումը հնարավոր է միայն Հայաստանի սահմնների պաշտպանության ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ սահմանպահներին առավել ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու ուղղությամբ,- ընդգծել է Կոնստանտին Տոցկին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: