Սթրասբուրգում իր աշխատանքը սկսած Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունների նախարարների Կոմիտեի ներկայացուցիչների նիստում սկսվել է, Հայաստանի կողմից ներկայացված, որոշման նախագծի քննարկումը, որը դատապարտում է Թուրքիայի կողմից իրագործվող Հայաստանի շրջափակումը: Պաշտոնական Երեւանը նիստում ներկայացնում է ԵԽ-յում Հայաստանի ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Որոշում դեռեւս չի ընդունվել: Նշենք, որ նման հարցերի լուծումը չի մտնում նախարարների Կոմիտեի իրավասության մեջ եւ Կոմիտեի ներկայացուցիչների նիստը կարող է միայն հավանություն տալ նախագծի քննարկմանը Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների կողմից: Նիստի օրակարգում է նաեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի կողմից Եվրոպայի Խորհրդի առջեւ իրենց վրա վերցրած պարտավորությունների կատարման ընթացքի մասին հարցի քննարկումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: