Աբխազիայի պաշտպանության նախարար Վլադիմիր Միկանբան վրացական «Պրայմ-նյուս» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է չորս չճանաչված պետությունների` Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրյան հանրապետության եւ Հարավային Օսեթիայի կողմից ռազմական դաշինք ձեւավորելու հնարավորության մասին: Նրա խոսքերով, ռազմական դաշինքը թույլ կտար չճանաչված պետություններին միմյանց օգնություն ցուցաբերել` դրանց անվտանգությանը սպառնալիք առաջանալու դեպքում: Նմանատիպ հայտարարություններ հնչում են Սուխումիյում ոչ առաջին անգամ: Հիշեցնենք` մի ամիս առաջ մի շարք ԶԼՄ-ներում, վկայակոչելով Աբխազիայի կառավարության պաշտոնական անձանց, հաղորդագրություն եղավ այն մասին, որ սույն թվի փետրվարին նախատեված չորս չճանաչված հանրապետությունների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման ընթացքում, մյուս հարցերի հետ մեկտեղ կքննարկվի նաեւ ռազմական դաշինք ստեղծելու հեռանկարը: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաքղի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ հանրապետւթյունը բավականաչափ ներուժ ունի իր անվտանգությունը ապահովելու համար եւ այլ ուժերի հետ դաշինք ստեղծելու կարիք չունի: Փաստաթղթում ընդգծվում է, որ պաշտոնական Ստեփանակերտը առաջիկա հանդիպմանը մտադիր է շեշտը դնել անվտանգության միջազգային երաշխիքներ ստեղծելու անհրաժեշտության վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: