AM
17 January 2002 - 18:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՉԻ ՍՏԱՑԵԼ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԽՏՐԱԿԱՆ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի համապատասխան մարմիններից որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել Հայաստանի հանդեպ նախանցյալ տարվա մայիսից կիրառվող խտրական անցագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրերս Միացյալ Նահանգների ճնշման տակ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարել է Հայաստանի քաղաքացիների համար անցագրային ռեժիմի մեղմացման վերաբերյալ որոշում ընդունելու մասին: Խիստ միջոցները, որ մտցվել էին ի պատասխան 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման մասշտաբների ընդլայնմանը, կայանում էին նրանում, որ Հայաստանի քաղաքացիները ստիպված էին մուտքի վիզա ստանալ ոչ թե Թուրքիայի սահմանին, այլ Թուրքիայի դեսպանատանը ցանկացած երկրում: Նոր տարվանից այդ կարգը վերացվում է եւ վերականգնվում է նախկին ռեժիմը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: